42534 դիտում
11:06 02-08-2017
Գողություն՝ «Կարաս» ազգային սննդի ցանցից. հափշտակել են 3 մլն 800 հազար դրամ
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ղումաշյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 1-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր չափի գողության փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11։30-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Հարություն Մխիթարյանը ոստիկանության Հրազդանի բաժին հայտնել է, որ նույն օրը, ժամը 08։30-ի սահմաններում, անհայտ անձը կամ անձինք Ծաղկաձոր քաղաքի Օրբելի Եղբայրներ փողոցի թիվ 8 հասցեում գտնվող «Կարաս» ազգային սննդի ցանց են մուտք գործել, որտեղ մենեջերի սենյակի դուռը բացելով՝ այնտեղից հափշտակել են չհրկիզվող պահարանը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այնտեղ եղել է 3 մլն 800 հազար դրամ գումար։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու և այն կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ստահակները իրենց սև գործն անելուց առաջ տակնուվրա են արել ողջ տարածքը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
29450 դիտում
20:17 31-03-2024
Երևանում թալանել են «GDT» կազմակերպությունը՝ տանելով 24 հազար 460 դոլար, 20 հազար 800 եվրո և 985 հազար 800 ռուբլի