25230 դիտում
13:14 02-08-2017
Մինչ Տարոն Մարգարյանը փորձում է կյանքի կոչել վարչապետի «Մաքուր Հայաստան» ծրագիրը, «Չերեմուշկայում» աղբի «բուրգը» փակել է մի ամբողջ ճանապարհ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մինչ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պայքար է տանում՝ կյանքի կոչելու վարապետ Կարեն Կարապետյանի «Մաքուր Հայաստան» ակցիան անթերի կատարելու ուղղությամբ, Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոցի «Կայզեր» սուպերմարկետի հարևանությամբ գտնվող «Յունիբանկի» մասնաճյուղի հետնամասում մի իսկական գարշահոտություն է տիրում։
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աղբի հսկայական «բուրգը» քանի օր է, փակել է շենքեր տանող ճանապարհը իսկ պատկան մարմինները, ասես, վարդագույն ակնոց դրած լինեն իրենց աչքերին։
Բնակիչներն ասում էին, որ քանի օր է, աղբի հեռացման համար ահազանգել են է՛լ քաղաքապետարան, է՛լ թաղապետարան. «Միևնույն է, հայտնվել ենք, ինչպես ժողովուրդն է ասում՝ գելի գլխին ավետարան են կարդում» էդ օրը։ 20 մետրից անգամ գարշահոտությունը տիրում է, եթե կարճ ժամանակում պատկան մարմինները հետևություններ չանեն, ապա կարելի է վստահ լինել, որ այս հատվածում համաճարակ կստեղծվի, իսկ հետո ուշ կլինի դրա դեմն առնել»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1857 դիտում
11:53 10-10-2014
«Մաքուր քաղաք», «Մաքուր բնություն», «Մաքուր ճանապարհներ» հոլովակները` ընդդեմ բնության աղտոտման. տեսանյութեր