20144 դիտում
14:27 04-09-2017
Մինչ վարչապետը հայտարարում է «Մաքուր Հայաստան» ծրագրի արդյունավետության մասին, «Գազպրոմ Արմենիա»-ի հարևանությամբ աղբի բուրգ է գոյանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մինչ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարում է «Մաքուր Հայաստան» ծրագրեերի մասին և կոչ է անում ազգաբնակչությանը, որպեսզի Հայաստանը մաքուր պահեն, իր երբեմնի աշխատավայրի՝ «Գազպրոմ Արմենիա»-ի հարևանությամբ մի իսկական մինի աղբանոց է ստեղծվել։
Երևան-Աբովյան ավտոճանապարհին՝ «Գազպրոմ Արմենիա»-ի վարչական շենքի հարևանությամբ, հակասանիտարական վիճակ է ու գարշահոտություն է տիրում։
Տեսողական խնդիրներ ունեցող մարդն անգամ ճանապարհով երթևեկելիս կտեսնի այդ աղբի մնացորդները, մինչդեռ թե «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցները, թե նշված տարածքի սեփականատերերն ու վարչական շրջանի պատասխանատուները գուցե «վարդագույն ակնոցներ են կրում», որ չեն տեսնում մինի աղբանոցը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+