211652_close_icon
views-count43454 դիտում article-date 15:55 02-08-2017

Վանաձորում մինչև ատամները զինված «Սամբիստ Վահրամը», ում «զինաթափել» էին ոստիկանները, կալանավորվեց և տեղափոխվեց Վանաձորի բանտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 1-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված քննիչը միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Վանաձոր քաղաքի բնակիչ՝ «Սամբիստ Վահրամ» մականվամբ 46-ամյա Վահրամ Ալթունյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանի նախագահ Մուշեղ Հարությունյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով ու խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և «Սամբիստ Վահրամը» դատարանի դահլիճից տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/07/31/1073784/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի կողմից ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևոր գործերով քննիչ Մուրադյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել էր, որ հուլիսի 30-ին Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 46-ամյա Վահրամ Ալթունյանի կողմից AKM տիպի ինքնաձիգից արձակված կրակոցների արդյունքում նյութական վնաս էր կրել Վանաձոր քաղաքի մի բնակչուհի: Ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցները՝ ոստիկանության Լուռու մարզային վարչության պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ կրակոցների հետևանքով վնասվել է Վանաձոր քաղաքի Աբովյան փողոցի 1-ին շենքի բնակիչ՝ 61-ամյա Բելլա Ադամյանի բնակարանի ննջասենյակի ապակին և սենյակում տեղադրված Sanyo տեսակի հեռուստացույցը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Ալթունյանը, ով Վանաձորում ավելի շատ հայտնի է «Սամբիստ Վահրամ» մականվամբ, քթի շրջանում վնասվածք էր ստացել, ինչի առիթով էլ քննչական մարմնում հայտարարել էր, որ վնասվածքը ստացել է Սայաթ-Նովա զբոսայգու մոտ, մինչև իր կողմից կրակոցներ արձակելը, իրեն անհայտ անձի կողմից հարվածելու հետևանքով, և մինչ այդ վիճաբանություն էր տեղի ունեցել իրար միջև: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությանն ու քննչական մարմնին «Սամբիստ Վահրամը» հայտնել էր նաև, թե ում միջոցով է տարիներ առաջ հանցագործության գործիք հանդիսացող ավտոմատը ձեռք բերել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր