211652_close_icon
views-count46528 դիտում article-date 09:48 19-01-2023

«Ճվճվ Արոյի» անուղղելի որդին՝ «Սաքուլիկը», ում բռնել էին Երևանի գնդի պարեկները, կալանավորվեց ու դատարանից տեղափոխվեց բանտ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 18-ին, կեսգիշերին մոտ, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Ավան և Նոր 
Նորք դատարանում դատավոր Արման Հովհաննիսյանը հրապարակեց «ՃվՃվ Արոյի» որդի, քրեական պատմություններով հայտնի, նախկինում դատապարտված «Սաքուլիկ» մականվամբ՝ Սարգիս Վարդանյանի վերաբերյալ որոշումը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Ա․ Հովհաննիսյանը, խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է Հայաստանի քննչական կոմիետի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի միջնորդությունը և «Ճվճվ Արոյի» «Սաքուլիկի» նկատմամբ կալանավորման միջորդությունը բավարարել է։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ս․ Վարդանյանը դատարանից տեղափոխվեց ՀՀ Արդարադատության նախարարութան Քրեակատարողական ծառայության համապատասխան վայր։

Ինչպես ավելի վաղ հայտնել է SHAMSHYAN.com-ը, հունվարի 18-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավարի դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի քրեական պատմություններով հայտնի, նախկինում դատապարտված Ճվճվ Արոյի որդի «Սաքուլիկ» մականվամբ 31-մյա Սարգիս Վարդանյանի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դռնփակ դատական նիստի սկսվելը, դատարանում Ս. Վարդանյանի ինքնազգացողության վատացման պատճառով շտապօգնություն է կանչվել, ու մինչ շտապօգնության ժամանումը, նրան տեղում առաջին ու անհրաժեշտ բժշկական օգնություն են ցուցաբերել դատական կարգադրիչների ծառայության Ավան և Նոր Նորք դատարանի կարգադրիչները՝ պետ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ։ 

Դռնփակ դատական նիստը որոշ ժամանակ անց տեղի է ունեցել, որը տևել է մի քանի ժամ, ու այս պահին դատավոր Արման Հովհաննիսյանը դռնփակ դատական նիստն ավարտել ու գնացել է խորհրդակցական սենյակ։ Թե երբ կհրապարակվի որոշումը, հայտնի չէ։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր