211652_close_icon
views-count8673 դիտում article-date 18:00 04-08-2017

«Բազեում» մեծ ուշադրություն է դարձվում սպորտային միջոցառումներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մարզական ղեկավար Գրիգորի Ամբարյանը «Բազեի» հնաբնակներից է, հավաքին մասնակցում է 2004 թվականից՝ նախ որպես մասնակից, այնուհետև որպես մրցավար, ճակատի, հավաքի մարզական ղեկավար։ Գ. Ամբարյանը նշում է, որ մենամեծ ձեռքբերումներից մեկը, որ ունեցել է «Բազեում», փորձի կուտակումն է և բազմաթիվ ընկերները։ Վերհիշելով 10-15 տարի առաջ անցկացվող հավաքները՝ Գ. Ամբարյանը նկատում է, որ այս տարիների ընթացքում հազարավոր երիտասարդներ են ներգրավվել «Բազեի» շրջանակներում։ 15 տարիների ընթացքում բազմաթիվ միջոցառումներ են կայացել. դրանց մի մասը պահպանվել է, ավանդական մրցույթներին ավելացել են նոր մրցաձևեր, սակայն տարիների ընթացքում պահպանվել է «Բազեի» առաքելությունը՝ ստեղծել մրցակցային մթնոլորտ, երիտասարդներին տալ սեփական կարողությունները դրսևորելու հնարավորություններ։ «Բազեի» օրակարգում ընդգրկված են բազմաթիվ մարզական մրցույթներ՝ վոլեյբոլ, ֆուտբոլ, սեղանի թենիս, բազկամարտ, լող, շախմատ և այլն։ Գրիգորի Ամբարյանը նկատում է, որ «Բազեում» հիմնականում հաղթում է այն ճակատը, որը բարձր միավորներ է հավաքում սպորտային միջոցառումներից։ Մարզական ղեկավարը նաև նշում է, որ սպորտային միջոցառումներին հավաքում մեծ ուշադրություն են դարձնում, քանի որ սպորտը համախմբող, ոգևորող, երկրպագուների ադրենալինը բարձրացնող ոլորտ է, այդ իսկ պատճառով մարզական միջոցառումները բավականին ակտիվ են անցնում։ Գրիգորի Ամբարյանն ընդգծում է, որ ճակատների մարզական ղեկավարները մասնակցում են «Բազեի» ջոկատների կազմավորմանը և շահագրգռված են ընտրել տարբեր մարզաձևերից լավագույն երիտասարդներին, որպեսզի կարողանան բարձր ցուցանիշներ արձանագրել։ Գ. Ամբարյանի համոզված է, որ այս տարի նույնպես, ինչպես նախորդ տարիներին, մարզական միջոցառումները «Բազեում» անցնելու են բարձր մակարդակով։ Ի դեպ, մրցաշարերն անցկացվում են ազգային ֆեդերացիաների հետ համագործակցաբար։ Հիշեցնենք, որ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքն այս տարի կանցկացվի օգոստոսի 21-27-ը Ծաղկաձորում։ Կազմակերպիչն է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Հավաքին մասնակցում են շուրջ 500 երիտասարդներ Հայաստանից, Արցախից և սփյուռքից։ [b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր