211652_close_icon
views-count1828 դիտում article-date 22:28 22-01-2021

Ասում էին՝ հայագիտությանը քիչ ուշադրություն է դարձվում, թվերն ապացուցում են հակառակը․ԿԳՄՍ նախկին նախարար

Հիշո՞ւմ եք, որ ասում էին՝ հայագիտությանը քիչ ուշադրություն է դարձվում: Թվերն ապացուցում են ճիշտ հակառակը՝ երեք տարում Հայաստանի Հանրապետության բյուջեից հատկացումները արտասահմանյան համալսարաններում հայագիտական կենտրոնների ֆինանսավորման համար աճել են մոտ ութ անգամ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը։ Նա, մասնավորապես, գրել է․ «Հերթական կեղծիքի հերքումը թվերով՝ հայագիտության դեմ իբր արշավի վերաբերյալ, ինչն իրականում հակառակն է: Հիշո՞ւմ եք, որ ասում էին՝ հայագիտությանը քիչ ուշադրություն է դարձվում: Թվերն ապացուցում են ճիշտ հակառակը՝ երեք տարում Հայաստանի Հանրապետության բյուջեից հատկացումները արտասահմանյան համալսարաններում հայագիտական կենտրոնների ֆինանսավորման համար աճել են մոտ ութ անգամ, երկրների թիվը՝ չորսից այս տարի կհասնի 10-ի, կենտրոնների թիվը աճում է երեք անգամ՝ չորսից դառնալով 12 կենտրոն: 2020–21 ուսումնական տարում, նախկին 4-ի փոխարեն, վերոնշյալ ծրագիրն իրագործվել է 6 պետության 8 հաստատությունների՝ Պրահայի Կարլովի (Չեխիայի Հանրապետություն), Բուխարեստի (Ռումինիա), Վենետիկի Կա՛Ֆոսկարի, Հռոմի Լա՛Սապիենցա (Իտալիայի Հանրապետություն), Զալցբուրգի (Ավստրիայի Հանրապետություն), Արգենտինայի Քենեդի (Արգենտինայի Հանրապետություն) համալսարանների, Պոտսդամի Լեփսիուսի տուն-թանգարանի եւ Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանի «Մեսրոպ» հայագիտական հետազոտությունների կենտրոնի (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) հետ: Ծրագրի իրագործման նպատակով ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորումը հիմնականում իրականացվում է տվյալ համալսարանի եւ ՀՀ դեսպանությունների միջեւ կնքված հուշագրերի կամ համաձայնագրերի հիման վրա»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Հերթական կեղծիքի հերքումը թվերով՝ հայագիտության դեմ իբր արշավի վերաբերյալ, ինչն իրականում հակառակն է: ‼️Հիշում եք, որ...

Опубликовано Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan Пятница, 22 января 2021 г.

Նմանատիպ նյութեր