4861 դիտում
23:37 05-08-2017
Հայ դիզայներների «Վերածնունդ», «Այնթափ», «Արքայից Արքա» տարազային հավաքածուները ցուցադրվել են «Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոնին
Երևանի Հյուսիսային պողոտայում կազմակերպված «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 3-րդ փառատոնի երկրորդ հատվածում ներկայացվել են «Տերյան մշակութային կենտրոնի» տնօրեն, դիզայներ Լիլիթ Մելիքյանի, դիզայներ Արամ Նիկոլյանի, և փառատոնին առաջին անգամ մասնակցող դիզայներ Գևորգ Շադոյանի տարազային և մանրանկարչության բաղադրիչ պարունակող հավաքածուների անհատական ցուցադրությունները, որոնք ցուցադրվել են «Ատեքս» նորաձևության կենտրոնի մոդելների կողմից:
Հետաքրքիր հավաքածուների ցուցադրությունը մեծ ոգևորությամբ է ընդունվել ինչպես մայրաքաղաքի բնակիչների, այնպես էլ մայրաքաղաք այցելած զբոսաշրջիկների կողմից:
«Այս փառատոնը իր շուրջն է համախմբում ոչ միայն մեր համաքաղաքացիներին, այլ նաև բազմաթիվ զբոսաշրջիկների՝ նպաստելով մայրաքաղաքում զբոսաշրջության զարգացմանը: Այդ պատճառով Երևանի քաղաքապետարանն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում «Երևան ՏԱՐԱԶֆեստի» և նմանատիպ այլ միջոցառումների կազմակերպմանը և նախապես իրազեկմանը՝ համագործակցելով զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչների, ընկերությունների հետ, ում համար սա պատրաստի զբոսաշրջային արդյունք է»,- նշել է Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը:
«Տերյան մշակութային կենտրոնի» տնօրեն, դիզայներ Լիլիթ Մելիքյանը, ով այս տարվա փառատոնի շրջանակում ներկայացրել է իր «Արքայից արքա» հավաքածուն, նշել է, որ սա հիանալի հարթակ է՝ լայն հասարակությանը ներկայացնելու հայկական տարազի ժամանակակից կիրառումը՝ նոր շունչ հաղորդելով ազգային ավադույթներին:
Դիզայներ Արամ Նիկոլյանը երեկոյի ընթացքում ներկայացրել է «Այնթափ» հավաքածուն, իսկ դիզայներ Գևորգ Շադոյանը ցուցադրել է «Վերածնունդ» անհատական հավաքածուն:
Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի կողմից կազմակերպված փառատոնը, մասնակիցների հավաստմամբ, դարձել է ամենասիրված և սպասված փառատոներից մեկը: «Երևան ՏԱՐԱԶֆեստը» հատկապես մեծ նշանակություն ունի մայրաքաղաքում զբոսաշրջության զարգացման գործում, քանի որ մայրաքաղաքի բազմաթիվ հյուրեր Երևան են այցելում հենց այս փառատոնին մասնակցելու նպատակով:
Նմանատիպ նյութեր
3114 դիտում
13:10 05-08-2016
«Երևան ՏԱՐԱԶֆեստ 2016»-ը եզրափակվել է տարազային նորաձևության ցուցադրությամբ
2212 դիտում
15:14 07-08-2018
«Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնում ներկայացվել են նոր տարազային հավաքածուներ
23100 դիտում
17:19 18-03-2017
Կայացավ Տերյան մշակութային կենտրոնի «Արքայից արքա» հավաքածուի ցուցադրությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
892 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին
895 դիտում
20:29 21-12-2024
Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան