39926 դիտում
21:26 06-08-2017
Արտակարգ դեպք Երևանում. Փրկարարներն ու փրկարար հոգեբանը կանխել են 68-ամյա կնոջ ինքնասպանությունը
Այսօր՝ օգոստոսի 6-ին, Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանի՝ Երվանդ Քոչար փողոցի 23 շենքի բնակարաններից մեկի բնակիչը, նստել է պատուհանին՝ դեմքով դեպի դուրս և սպառնում է իրեն ցած նետել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանտարի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ:
Փրկարարները՝ փրկարար հոգեբան Հուսիկ Խանումյանի գլխավորությամբ կարողացել են կանխել նույն շենքի 59-րդ բնակարանի բնակչուհի 68-ամյա Թամարա Զ-ի ինքասպանությունը, ով իր այդ քայլը պատճառաբանում էր նրանով, որ ունի առողջական խնդիրներ և հոգնել է ապրելուց ու հարցի միակ լուծումը տեսնում էր կյանքին վերջ տալով:
Բարեբախտաբար փրկարաներնն ու հոգեբան փրկարարը կարողացել են փրկել կնոջ կյանքը:
Օպերտաիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության հերթպահ խումբն ու ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները:
Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանը հայտնում է, որ նշված շենքը 16 հարկանի է, իսկ կինը փորձում էր ինքնասպան լինել 11-րդ հարկից:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+