211652_close_icon
views-count25492 դիտում article-date 21:17 01-10-2022

Արտակարգ դեպք Երևանում․ Պարեկային ծառայության պարեկները, փրկարարներն ու փրկարար հոգեբանը «Հաղթանակ» կամրջի վրա կանխել են 32-ամյա կնոջ ինքնասպանության փորձը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում ՀՀ ոտիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Նորիկ Մանուկյանն ու Արամո Մարգարյանը նույն գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի կողմից տեղեկություն են ստանում, որ մի աղջիկ «Հաղթանակ» կամրջից փորձում է ինքնասպան լինել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ քաղաքացիների կողմից ստանում են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում։ Անմիջապես՝ պարեկները, ովքեր  ծառայություն կատարելիս են լինում Կենտրոն վարչական տարածքում, և ԱԻՆ ՓԾ թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու փրկարար-հոգեբանը օպերատիվորեն մոտենում են նշված վայր, որտեղ նկատում են այդ աղջկան։

Պարեկներին, փրկարարներին ու փրկարար-հոգեբանին հաջողվում է որոշ ժամանակ բանակցություններ վարել, ինչի շնորհիվ հնարավոր է լինում այդ աղջկան համոզել, որպեսզի չդիմի ծայրահեղ այդ քայլին, որից հետո պարեկները նրան ուղեկցում են ոստիկանության Կենտրոնական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարողը Երևանի բնակիչ 32-ամյա Մ․Կ․-ն է, ով այդ քայլին էր փորձում դիմել անձնական խնդիրներից ելնելով։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր