211652_close_icon
views-count70882 դիտում article-date 09:37 07-08-2017

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. Opel-ը 30 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է ձորում, 2 վիրավորներին ու մահացածին ձորից դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Գորիս-Կապան ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում Opel մակնիշի 35 ԼC 899 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել է ձորում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել 30-ամյա Գևորգ Հովհաննիսյանին և 36-ամյա Գեղամ Վաղարշակյանին և պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Գորիսի բժշկական կենտրոնի շտապօգնության հերթապահ խմբին։ Բժիշկները Գ. Հովհաննիսյանի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Գ. Վաղարշակյանինը՝ ծանր։ Վիրավորներին հիվանդանոց ուղեկցելուց հետո հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել տղամարդու դի, ում տվյալները հնարավոր չի եղել այդ պահին պարզել։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։ Գորիսի ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր