211652_close_icon
views-count48280 դիտում article-date 23:03 20-08-2023

Ողբերգական ավտովթար Գառնու ձորում. Нива-ն 700 մ. մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորում. վարորդի դին, որը ձորից մեծ դժվարությամբ դուրս են բերել փրկարարները, հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 45-ամյա Արթուր Մ.-ն իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով Գառնիի տաճարի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 700 մ․ մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Գառնի համայնքի ԿՀՓԽ կամավորներն ու Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև Գառնու տաճարում իրազեկման աշխատանքներ իրականացնող թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ:

Կամավորները, գյուղացիները, փրկարարներն ու պարեկները մի քանի ժամ որոնողական աշխատանքներ են կատարել և վարորդի դին հայտնաբերել են ավտոմեքենայից մոտ 100 մ հեռավորության վրա, ապա դին մեծ դժվարությամբ պատգարակով մոտեցրել են դիատարին: 

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Աբովյանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատսխանատու հերթապահի գլխավորությամբ:

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Փթուկյանի, բաժնի պետի տեղակալ Յուրա Պապյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ունեն տեղեկություններ, որ հնարավոր է՝ վթարը տեղի է ունեցել մեկ օր առաջ, որը ճշտվում է: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր