4284 դիտում
16:55 07-08-2017
Փհենյանը դժգոհություն է հայտնել ՄԱԿ ԱԽ-ի սահմանած նոր պատժամիջոցների վերաբերյալ
Հյուսիսային Կորեան դժգոհություն է հայտնել՝ կապված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Հյս. Կորեայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հետ։
Ինչպես հայտնում է Reuters-ը, տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ պատժամիջոցները խախտում են Հյուսիսային Կորեայի ինքնիշխանությունը։
Բացի այդ, նշվում է, որ Փհենյանը բանակցություններ չի սկսի իր միջուկային ծրագրի շուրջ, քանի դեռ Միացյալ Նահանգները շարունակում են իր նկատմամբ թշնամական քաղաքականություն վարել։
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին ՄԱԿ ԱԽ-ի անդամները միաձայն քվեարկեցին նոր բանաձևի ընդունմանը, այն նախատեսում է Հյուսիսային Կորեային տարեկան 1 մլրդ դոլարի արտահանման արգելք։ Խոսքը, մասնավորապես, գնում է ծովամթերքի, մի շարք մետաղների, ածխի, երկաթի հանքաքարի մասին։
Նմանատիպ նյութեր
1399 դիտում
11:48 13-06-2015
Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել Գերմանիայի խորհրդարանի ընդունած բանաձևի վերաբերյալ
3346 դիտում
16:59 09-03-2017
Արցախի վարչապետը դժգոհություն է հայտնել գարնանացան մշակաբույսերի ընտրության և առկա ծավալների վերաբերյալ
1659 դիտում
13:09 19-08-2014
Ռուսաստանի սահմանած պատժամիջոցների պատճառով Նիդերլանդները 300 մլն եվրո է կորցնում
Այս բաժնից
895 դիտում
18:15 01-02-2025
Լիբանանում հայ հոգևորական է զոհվել
853 դիտում
17:25 01-02-2025
Կրեմլի հետ «շատ լուրջ» քննարկում է ընթանում. Թրամփ
952 դիտում
16:52 01-02-2025
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարող է սրվել տարվա 2-րդ կեսին. Stratfor