82608 դիտում
11:30 10-08-2017
Արարատի մարզում վրաերթի հետևանքով մահացած 20-ամյա երիտասարդները նոր էին զորացրվել բանակից, նրանք քառօրյա պատերազմին նույնպես անառիկ պահեցին առաջնագիծը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի քննիչ Գեղամ Մկրտչյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է օգոստոսի 6-ին Արարատի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով։
Այդ օրը Նոր Խարբերդ գյուղի բնակիչ՝ 32-ամյա Մհեր Փանդունցը իր վարած Toyota Vitz մակնիշի 34 ՕV 524 համարանիշի ավտոմեքենայով Նոր Խարբերդ գյուղի 1-ին փողոցում՝ թիվ 2 դպրոցի դիմաց, վրաերթի էր ենթարկել Նոր Խարբերդի բնակիչներ՝ 20-ամյա Մկրտիչ Նաջարյանին և 20-ամյա Մեսրոպ Սայադյանին, որոնցից Մ. Նաջարյանը ժամեր անց մահացել էր, իսկ մյուս վրաերթի ենթարկվածը՝ Մ. Սայադյանը, մահացել էր 1 օր անց։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Մ. Փանդունցը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Ֆոտոլրագրողի տեեկություններով՝ մահացածները վրաերթի ենթարկվելուց 3 օր առաջ էին զորացրվել և նրանք ակտիվ մասնակցություն էին ունեցել ապրիլյան քառօրյա պատերազմին ու առաջին իսկ օրվանից եղել էին առաջնագծում, ամենաթեժ տեղերում և խրախուսանքների էին արժանացել հրամանատարական կազմի կողմից։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/07/1074200/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, օգոստոսի 6-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Նոր Խարբերդ գյուղի Բաղրամյան փողոցի բնակիչ՝ 32-ամյա Մհեր Փանդունցը իր վարած Toyota Vitz մակնիշի 34 ՕV 524 համարանիշի ավտոմեքենայով Նոր Խարբերդ գյուղի 1-ին փողոցում՝ թիվ 2 դպրոցի դիմաց, վրաերթի էր ենթարկել Նոր Խարբերդի բնակիչներ՝ 20-ամյա Մկրտիչ Նաջարյանին և 20-ամյա Մեսրոպ Սայադյանին։
Վրաերթի ենթարկվածներն ու վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վրաերթի ենթարկվածներից Մ. Նաջարյանը, գիտակցության չգալով, մահացել էր։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+