211652_close_icon
views-count43019 դիտում article-date 14:43 11-09-2017

Վանաձորում Range Rover-ով վթարի է ենթարկվել տեղի էլեկտրոցանցում հայտնի «Գել»-ի տղան, ով նոր էր զորացրվել բանակից, Range-ը կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արայիկ Սաֆարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 9-ին Լոռու մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով։ Ժամը 23։00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցում բախվել են Վանաձոր քաղաքի Նար Դոսի 67 տան բնակիչ Էրիկ Մելքոնյանի վարած Range Rover մակնիշի 09 DD 099 համարանիշի և Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի 75/1 հասցեի բնակիչ Գևորգ Չատինյանի վարած Volkswagen մակնիշի 20 ՏՏ 141 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Range-ի վարորդ Է. Մելքոնյանը օրեր առաջ էր զորացրվել բանակից։ Նրա հայրն էլ Վանաձորում հայտնի «Էլեկտրոցանցի գել» մականվամբ Սամվելն է։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր