95738 դիտում
12:53 10-08-2017
Ինչո՞ւ էին ըմբշամարտիկ եղբայրներն իրենց ընկերներով հերթական անգամ այցելել բազմազավակ ընտանիքին. ամուսիններն անակնկալի էին եկել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աստվածաշունչն ասում է. «Սիրիր մերձավորիդ, տուր, որ ստանաս»։ Այսօր՝ օգոստոսի 10-ին, հերթական բարեգործական ակցիան կատարվեց Արթուր և Համլետ Աբրահամյանների կողմից։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հ. և Ա. Աբրահամյաններն ազատ ոճի ըմբշամարտիկներ են։ Համլետը բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում և 22-ամյա եղբոր՝ Արթուրի և իրենց ըմբշամարտիկ ընկերների հետ հաճախակի են անակնկալ բարեգործական ակցիաներ կատարում հանրապետությունում։
Մինչև իրենց կողմից նշված ընտանիքներին այցելելը, այսպես ասած՝ ճշտում են այդ ընտանիքների կարգավիճակը, ու երբ համոզվում են, որ իրոք, նշված ընտանքիներն ունեն օգնության կարիք, ապա առանց վարանելու կատարում են իրենց բարի գործը։
Այսօր Արթուրն իր ըմբշամարտիկ ընկերների հետ անակնկալ այցելեց Ապարան քաղաքի Ծաղկանյանց փողոցի 8/2 տուն, որտեղ կիսախարխուլ պայաններում բնակվում է 43-ամյա Վահրամ Սահակյանը՝ կնոջ՝ 36-ամյա Ալյոնա Գոնչարի ու իրենց երեխաների՝ 7-ամյա Նարինեի, 12-ամյա Գայանեի և 7 ամսական Արտյոմի հետ։
Ընտանիքն անաշխատունակ է ու ապրում են սոցիալապես անապահով պայմաններում։ Ամուսինները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Առավոտ շուտ հեռախոսազանգ ստացանք։ Արթուր անունով երիտասարդը հայտնեց, որ իր եղբոր՝ Համլետի և իրենց ըմբշամարտիկ ընկերներով ցանկություն են հայտնում օգնության ձեռք մկենել մեզ։ Ճիշտն ասած՝ մեր ընտանիքի սոցիալական պայմանները մասամբ լուծելու համար շատ պատկան մարմինների ենք դիմել ու ամեն անգամ պատասխանը մեկն է՝ կքննարկենք, եթե կարիք լինի օգնելու, կօգնենք։ Ու մինչ այդ պատկան մարմինները կպատասխանեն մեր դիմում-խնդրանքներին, Արթուրն իր եղբոր ու ընկերների հետ այսօր անակնկալ այցելեց մեզ։ Առանց չափազանցության ուզում եմ ասել, որ ամեն մի իր, որ նրանք բերել են մեզ, օդ ու ջրի նման անհրաժեշտ է՝ սկսած գրենական պիտույքներով ու կենցաղային իրերով, որ մենք չենք կարող ձեռք բերել, քանի որ նախ՝ դրա համար գումար էր անհրաժեշտ, իսկ մենք նույնիսկ առանց ամաչելու կարող եմ ասել՝ չէինք կարող երեխաների դպրոց գնալու անհրաժեշտ պարագաները գնեինք, ու հիմա Արթուրի ու իր ընկերների բերած օգնությունն այնքան շատ է, որ մի 3 տարի էրեխեքս բաց ճակատով կարան դպրոց հաճախեն։ Իմ ընտանիքի կողմից շնորհակալությունս եմ հայտնում ըմբշամարտիկներին, Ամերիկայում բնակվող Արթուրի եղբորը, ով օվկիանոսից այն կողմ հերթական անգամ իր ներդրումը արեց մեր նման սոցիալապես անապահով ընտանիքի կյանքը բարեկեցիկ դարձնելու համար»։
Կինը՝ Ալյոնան, հուզմունքից չգիտեր՝ ինչ ասեր։ Միայն նշում էր. «Թող Արթուրի, Համլետի, նրա ընկերների նման մարդիկ շատ լինեն, ովքեր առանց հետին մտքի՝ Մեծ Հային վայել իրենց բարի գործն են կատարում մեր նման ընտանիքներին»։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում Արթուրն ասաց, որ նման ակցիաները թե իր եղբոր, թե իր ըմբշամարտիկ ընկերների կողմից եղել են ու կլինեն շարունակական։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 179+
179+