211652_close_icon
views-count5214 դիտում article-date 13:03 11-08-2017

Sinquefield Cup. Արոնյանը շարունակում է մնալ առաջատարների թվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում այսօր ավարտվում է շախմատի Սինքֆիլդի գավաթի խաղարկությունը: Ութերորդ տուրում Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Պյոտր Սվիդլերի հետ: Այս պարտիան խոստանում էր լինել մրցաշարի զարդը: Չափազանց բարդ ու հետաքրքիր մրցավեճ էր ընթանում: Բայց եկավ մի պահ, երբ խաղատախտակին այնպիսի խճճված ու ոչ ստանդարտ պատկեր էր, որ կողմերը որոշեցին ռիսկի չդիմել և չշարունակել պայքարը՝ համաձայնվելով ոչ-ոքիի: Հայ գրոսմայստերը 5 միավորով՝ Մաքսիմ Վաշյե-Լագրավի և Վիշվանաթան Անանդի հետ շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Վերջին՝ 9-րդ տուրում, Լեւոն Արոնյանի մրցակիցը Մագնուս Կարլսենն է, որը կխաղա սպիտակներով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր