«Ռեալի» հետ նոր պայմանագրով Իսկոյի հրաժարագինը կազմում է 700 մլն եվրո
«Ռեալի» կիսապաշտպան Իսկոն ակումբի հետ երկարաժամկետ նոր պայմանագիր է կնքել:
25-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է 4+1 սխեմայով պայմանագիր՝ 700 միլիոն եվրո հրաժարագնով: Իսկոն կվաստակի տարեկան 6 միլիոն եվրո:
«Ռեալի» Իսկոյի հետ նոր պայմանագրի մասին կհայտարարի «Բարսելոնայի» հետ Իսպանիայի Սուպերգավաթի համար խաղից հետո:
Նշենք, որ «Ռեալի» հիմնական թիմում չկան ֆուտբոլիստները՝ 500 միլիոն եվրոյից պակաս հրաժարագնով, իսկ երիտասարդական թիմում հրաժարագինը կազմում է 300 մլն եվրո: