211652_close_icon
views-count7841 դիտում article-date 19:00 11-08-2017

Դևիդ Մոյես. Վստահ չեմ, որ Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդին» արդյունք կբերի

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը իր կարծիքն է հայտնել կիսապաշտպան Պոլ Պոգբայի մասին: «Կարծում եմ, նա թոփ-ֆուտբոլիստ է, սակայն չգիտեմ, արդյոք նա այն խաղացողն է, որ «Մանչեսթեր Յունայթեդին» արդյունք է բերում: «Մանչեսթեր Յունայթեդում» մարդիկ եղել են, ինչպես՝ Կանտոնան, Գիգզը: Նրանք յուրահատուկ խաղացողներ էին: Չգիտեմ, արդյո՞ք Պոգբան այդպիսին է: Պոլը լավ խաղացող է, նա մանկունյանցիներին օգուտ կբերի, բայց արդյո՞ք արդյունք կբերի: Արդյո՞ք նա այն խաղացողն է, որ խաղի ամենակարևոր պահին գոլ կխփի, կամ վճռորոշ փոխանցում կկատարի: Ես վստահ չեմ: «Մանչեսթեր Յունայթեդը» այժմ մեքենա է և Պոլը թիմին ուժ է ավելացնում: Սակայն ես վստահ չեմ, որ նա կկարողանա փոխել կարևորագույն խաղերի ելքը», ասել է Մոյեսը:

Նմանատիպ նյութեր