211652_close_icon
views-count3139 դիտում article-date 10:55 13-08-2017

Մակրոնը կոչ է արել խուսափել Հյուսիսային Կորեայի շուրջ լարվածության հետագա սրացումից

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր մտահոգությունն է հայտնել Հյուսիսային Կորեայի շուրջ դրության վատթարացման կապակցությամբ և բոլոր կողմերին կոչ է արել խուսափել լարվածության հետագա սրացումից: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` Ֆրանսիայի նախագահը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է շարունակի համատեղ ջանքեր ներդնել, որպեսզի Փհենյանը վերսկսի երկխոսությունն առանց որևիցե նախապայմանների:

Նմանատիպ նյութեր