19645 դիտում
11:31 13-08-2017
Օգոստոսի 13-ը ձախլիկների միջազգային օրն է
Ամեն տարի՝ օգոստոսի 13-ին, նշվում է ձախլիկների միջազգային օրը: Տոնն առաջին անգամ նշվել է 1992թ. օգոստոսի 13-ին՝ Ձախլիկների բրիտանական ակումբի նախաձեռնությամբ, որը ստեղծվել էր 1990-ին:
Ժամանակակից աշխարհը ստեղծված է մարդկանց համար, որոնք ամեն ինչ անում են աջ ձեռքով: Կենցաղային բազմաթիվ իրեր, որոնց շարքում՝ դռներն ու կողպեքները, համակարգչային մկնիկներն ու խոհանոցային պարագաները, պատրաստված են աջլիկների համար: Ամեն տարի այս օրը ամբողջ աշխարհի ձախլիկները ձգտում են հրավիրել արտադրողների ուշադրությունն այն բանին, որ ապրանքներ ստեղծելիս նրանք հաշվի առնեն նաև իրենց շահերն ու հարմարավետությունը:
Ձախլիկների բրիտանական ակումբի գլխավոր մտահոգությունն այսօր այն է, որ երկրի բազմաթիվ դպրոցներում ձախլիկ երեխաներին շարունակում են սովորեցնել գրել աջ ձեռքով, ինչը հանգեցնում է հոգեբանական սթրեսի և նվազեցնում աշակերտների առաջադիմությունը:
Հոգեբանները կարծում են, որ ձախլիկներն օժտված են ուժեղ կամքով և ստեղծագործական հզոր ներուժով: Ըստ վիճակագրական տվյալների՝ աշխարհի բնակչության 10%-ը ձախլիկ է:
Հայտնի մարդկանց ցանկը, որոնք ամեն ինչ անում էին ձախ ձեռքով, տպավորիչ է՝ Մարկ Տվեն, Լեոնարդո դա Վինչի, Միքելանջելո, Բեթհովեն, Ռախմանինով, Փոլ Մակքարթնի և Ռինգո Սթար, Մերլին Մոնրո, Ռոբերտ դե Նիրո: Ձախլիկ էին նաև Հուլիոս Կեսարն ու Ալեքսանդր Մակեդոնացին, Նապոլեոն Բոնապարտը, Ուինսթոն Չերչիլը, Ժաննա դ՚Արկը, նույնիսկ ԱՄՆ երեք նախագահները՝ Ռոնալդ Ռեյգանը, Ջորջ Բուշ ավագն ու Բիլ Քլինթոնը:
Նմանատիպ նյութեր
3337 դիտում
15:28 03-08-2017
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 2-ից օգոստոսի 3-ը)
3711 դիտում
13:48 04-08-2017
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 3-ից օգոստոսի 4-ը)
2534 դիտում
15:49 08-08-2017
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 7-ից օգոստոսի 8-ը)
Այս բաժնից
2758 դիտում
22:38 29-09-2024
Վեհափառի ձեռամբ օծվեց Մայր Տաճարի Ավագ Խորանի Սուրբ Սեղանը և մատուցվեց Հայրապետական Սուրբ Պատարագ
3274 դիտում
22:55 28-09-2024
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը