Քոեն եղբայրների առաջին սերիալը կթողարկվի 2018 թվականին
Netflix ծառայությունը հրապարակել Է առաջին սերիալի թողարկման ամսաթիվը, որի ռեժիսորներն են դարձել ամերիկացի կինեմատոգրաֆիստներ Իթան 7 Ջոել Քոենները: Այդ մասին գրում է lenta.ru-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` նախագիծը ստացել Է «Բասթեր Սքրագսի բալլադը» անվանումը: Այն կթողարկվի 2018 թվականին:
Ռեժիսորները հանդես են եկել նաև որպես սցենարի հեղինակներ և սերիալի պրոդյուսերներ: «Բասթեր Սքրագսի բալլադն» իրենից կներկայացնի անթոլոգիա Վայրի Արևմուտքի մասին և բաղկացած կլինի վեց մասից: Գլխավոր դերը կատարելու Է Թիմ Բլեյք Նելսոնը:
Սկզբնապես պլանավորվում Էր սերիալը թողարկել Annapurna Television հեռուստաալիքով, սակայն հետագայում նախագծով սկսեց զբաղվել Netflix-ը: