12925 դիտում
22:46 14-08-2017
Տարոն Մարգարյանը հանձնարարել է շների զբոսանքի կազմակերպման համար տարածքներ առանձնացնել
Աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է համաքաղաքացիների դժգոհությանը՝ մարդաշատ այգիներում և պուրակներում շներին զբոսանքի դուրս բերելու երևույթի առնչությամբ: Քաղաքապետը հանձնարարել է աշխատակազմի բնապահպանության, առևտրի և սպասարկումների վարչությանը, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին կարճ ժամանակում առաջարկներ ներկայացնել շների համար զբոսանքի վայրեր առանձնացնելու վերաբերյալ:
«Մայրաքաղաքի բնակիչները երեխաների հետ իրենց երեկոյան հանգիստը հիմնականում անց են կացնում այգիներում և պուրակներում: Վերջերս բազմաթիվ դժգոհություններ ենք ստացել ինչպես մեր համաքաղաքացիներից, այնպես էլ քաղաքի հյուրերից հանգստի մարդաշատ գոտիներում շներին զբոսանքի դուրս բերելու, ինչպես նաև ջրային ավազաններում կենդանիներին լողացնելու երևույթների հետ կապված:
Հաշվի առնելով հարցի երկկողմանի լինելը, որ պետք է հաշվի առնել նաև ընտանի կենդանի պահող մեր համաքաղաքացիների իրավունքները, հարկավոր է նախատեսել առանձին տարածքներ, որտեղ և կկազմակերպվեն շների զբոսանքները: Հետևաբար, ըստ վարչական շրջանների ներկայացրեք առաջարկներ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետն անդրադարձել է նաև մարդաշատ վայրերում հեծանիվ վարողների խնդրին և համապատասխան հանձնարարական է տվել համապատասխան ծառայություններին:
«Քաղաքային ծառայությունների ուշադրությունն եմ հրավիրում այգիներում ու ընդհանուր օգտագործման մարդաշատ վայրերում հեծանվորդների անկանոն երթևեկության վրա: Նախորդ տարիներին Երևանի որոշ փողոցներում մենք առանձնացրել ենք հատուկ հեծանվուղիներ, բայց այն վայրերում, որտեղ դրա հնարավորությունը չկա, պետք է խստորեն հետևել, որ հեծանվորդները ձեռնպահ մնան արագ վարելուց և մյուս համաքաղաքացիների հանգիստը խանգարելուց:
Առաջնահերթը զբոսնող մարդկանց անվտանգությունն է, ինչը պարտավոր ենք ապահովել: Ուսումնասիրեք և համապատասխան առաջարկություններ ներկայացրեք որոշակի հատվածներում հեծանվորդների համար նոր հեծանվուղիներ կամ հարթակներ ձևավորելու համար», - նշել է Տարոն Մարգարյանը:
Նմանատիպ նյութեր
2453 դիտում
13:04 05-09-2017
Ներկայացվել են մայրաքաղաքում շների զբոսանքի համար առանձնացված վայրերի նախնական առաջարկները
1886 դիտում
16:39 24-10-2016
Տարոն Մարգարյանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ՝ աղբամանների տեղադրման վայրերը վերանայելու համար
18372 դիտում
11:41 01-11-2019
Թափառող շների ոհմակը մուֆլոններ է հոշոտել․ Կենդանաբանական այգում շների ներթափանցման երկրորդ դեպքն է գրանցվել
Այս բաժնից
922 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»