211652_close_icon
views-count59557 դիտում article-date 21:39 15-08-2017

Հիվանդանոց տեղափոխված 18-ամյա ուսանողը հայտնել է, որ իրեն ծեծի են ենթարկել «Դայմոնդ» սրճարանի մենեջերն ու անվտանգության աշխատակիցները

Երեկ՝ օգոստոսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:30-ի սահմաններում «քթոսկրի կոտրվածք, գլխուղեղի տրավմա» ախտորոշմամբ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ տղա: Հիվանդանոցից տեղեկությունը փոխանցել են ոստիկանության կենտրոնական բաժին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Աբովյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի Պուշկինի փողոցի բնակիչ, 18-ամյա Հրայր Չալաբյանն է, ով հիվանդանոցում հայտնել է, որ նույն օրը, ժամը 00:30-ի սահմաններում Կենտրոն վարչական շրջանում գտնվող Դայմոնդ սրճարանում ծեծի է ենթարկվել սրճարանի մենեջերի և անվտանգության ծառայողների կողմից: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Չալաբյանը սովորում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր