211652_close_icon
views-count5869 դիտում article-date 10:45 16-08-2017

Տեսանելի ապագայում հեռանկարներ են բացվելու Հայաստանի համար. Մարթա Այվազյան. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. ««Միջազգային հարթակում տեղի ունեցող գործընթացները և համակարգային տեղաշարժերը հերթական անգամ վեր են հանում և ընդգծում են միջազգային քաղաքական և տնտեսական, ինչպես նաև անվտանգության տեսանկյունից Հայաստանի շահեկան դիրքը և մեծ աշխարհաքաղաքական հնարավորություններն ու հեռանկարները: Իսրայելի և, մասնավորապես, ծայրահեղ հաշվենկատ և պրագմատիկ Չինաստանի նման պետությունների շահագրգռվածությունը խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ, դրա վառ ապացույցներն են: Ավելին, այս սկզբունքորեն իրարից տարբերվող պետությունների ակտիվացումը Հայաստանում կարելի է գնահատել նաև որպես տեսանելի ապագայում Հայաստանում Ռուսաստանի դիրքերի թուլացման ազդակ, ինչը նույնպես որոշակի հեռանկարներ է բացում Հայաստանի համար»,- «Առավոտին» տված հարցազրույցում նշեց ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ, ժողովրդավարության, անվտանգության և զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանն՝ անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականությանը վերաբերող որոշ իրադարձությունների»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր