Մահացել է դերասանուհի Վերա Գլագոլևան
62 տարեկանում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Վերա Գլագոլևան: Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ մահվան պատճառ կարող էր լինել օնկոլոգիական հիվանդությունը: Դերասանուհին գտնվում էր ԱՄՆ-ում՝ բուժման նպատակով:
Սիրված դերասանուհին նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմերում:
Դերասանուհին կհուղարկավորվի Ռուսաստանում: