211652_close_icon
views-count9273 դիտում article-date 22:16 16-08-2017

«Ռեինկարնացիան» բարեգործական համերգի ընթացքում գոյացած հասույթը տրամադրելու է Հայաստանի երաժշտական դպրոցներին. Aysor.am

Աշնանը Լոս Անջելեսում տեղի կունենա «Ռեինկարնացիա» խմբի առաջին մենահամերգը, որը բարեգործական բնույթ է կրելու: Համերգի ընթացքում հավաքված հասույթն ամբողջովին տրամադրվելու է Հայաստանում գործող երաժշտական դպրոցներին: Ի դեպ, այդ հասույթը գոյանալու է ոչ թե տոմսերի վաճառքից, այլ բարի կամքի դրսևորմամբ: Այս մասին Aysor.am-ին տեղեկացրեց վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակվող դերասան Վահագն Ստեփանյանը՝ Դելոն, ում ՝ «Sector 10 enterteinment» փրոդաքշնն էլ հենց կազմակերպել է այս համերգը: «Համերգը բացօթյա է լինելու, «Գրիֆֆիտ» պարկում: Սա բացառիկ է, այստեղ նման ֆորմատի համերգ դեռևս չի եղել: Համերգի համար տոմսեր չեն վաճառվելու, բայց, կարծում եմ, որ շատ մարդ կգա այն վայելելու, քանի որ «Ռեինկարնացիային» բոլորն էլ սիրում են: Համոզված եմ՝ ամբողջ այգին հայերով կլցվի», - նշեց Վահագն Ստեփանյանը: Մանրամասներն՝ [url=http://www.aysor.am/am/news/2017/08/15/%D5%8C%D5%A5%D5%AB%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%B6%D5%A1%D6%81%D5%AB%D5%A1-%D5%A2%D5%A1%D6%80%D5%A5%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/1298867]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր