5915 դիտում
23:00 16-08-2017
Ո՞վ է Հյուսիսային Կորեային հրթիռների շարժիչներ վաճառել
Ուկրաինայի պաշտոնյաներն ու վերլուծաբանները հերքում են Հյուսիսային Կորեային հրթիռային շարժիչների տեխնոլոգիա վաճառելու բոլոր մեղադրանքները: Հայտնում է [url=https://www.amerikayidzayn.com/a/3988172.html]«Ամերիկայի ձայնը»[/url]:
«Ուղղակի անհնար է նման բան իրականացնել գաղտնի կերպով: Հնարավոր է սակայն, որ Հյուսիսային Կորեան ձեռք է բերել այդ տեխնոլոգիաները Ռուսաստանում հրթիռների ապամոնտաժումից հետո»,- նշում է ուկրաինական Ռազումկով կենտրոնի վերլուծաբան Միկոլա Սունհուրովսկին:
New York Times թերթում տպագրված զեկույցի հեղինակ Մայքլ Էլեմանը, ով առաջինն էր մատնանշել, որ Փհենյանը կարող էր շարժիչները Ուկրաինայից ձեռք բերել, նշում է, որ Ուկրաինայից բացի Փհենյանին նույն տեխնոլոգիան կարող էր վաճառել նաև Ռուսաստանը.
«Դեռևս պարզ չէ, ինչպես է այն փոխանցվել: Կարծում եմ, աղբյուրը կամ Ռուսաստանն է, կամ էլ Ուկրաինան»:
Ամեն դեպքում, Ուկրաինայի կողմից առաջարկված լայն հետաքննությունը լավ գաղափար է, համոզված են փորձագետները: Նրանց կարծիքով, Ուկրաինայի դեմ նման կարգի մեղադրանքը կարող են խոչընդոտել Կիևին ԱՄՆ-ի կողմից պաշտպանական զենքի մատակարարմանը:
Նմանատիպ նյութեր
862 դիտում
09:40 16-04-2023
ԵՄ-ն Հյուսիսային Կորեային կոչ է անում դադարեցնել հրթիռների արձակումը
1165 դիտում
23:53 23-07-2024
ԱՄՆ-ում կմշակեն անօդաչու թռչող սարքերի և հրթիռների նոր շարժիչներ
2309 դիտում
11:28 23-09-2016
Հարավային Կորեան առաջարկել է հեռացնել Հյուսիսային Կորեային ՄԱԿ-ի կազմից
Այս բաժնից
664 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել
565 դիտում
22:50 21-12-2024
Հռոմի պապը մրսածություն ունի և չի անի իր կիրակնօրյա բացօթյա քարոզը
673 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ