211652_close_icon
views-count865 դիտում article-date 09:40 16-04-2023

ԵՄ-ն Հյուսիսային Կորեային կոչ է անում դադարեցնել հրթիռների արձակումը

Եվրամիությունը խստորեն դատապարտում է Հյուսիսային Կորեայի կողմից «նոր տիպի հեռահար բալիստիկ հրթիռի» վերջին արձակումը։ Այս մասին ասված է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ, որը հրապարակվել է շաբաթ օրը՝ ապրիլի 15-ի երեկոյան։

«ԿԺԴՀ-ի՝ զանգվածային ոչնչացման զենքեր մատակարարելու միջոցների մշակումը շարունակելու մտադրության մասին ցույցերը սպառնում են միջազգային խաղաղությանը և անվտանգությանը: ԿԺԴՀ-ն պետք է դադարեցնի բոլոր անօրինական և վտանգավոր գործողությունները, որոնք խախտում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը և անխոհեմորեն սրում են ռազմական լարվածությունը տարածաշրջանում»,- ասվում է փաստաթղթում։

Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեան ապրիլի 13-ին իրականացրել էր նոր տեսակի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի «Hwaseong-18» փորձնական արձակում։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն անձամբ է վերահսկել տեղում փորձարկումը։

Նմանատիպ նյութեր