5583 դիտում
13:47 17-08-2017
Սևանա լճից բաց թողնվող ջրի հաշվին շահույթը կկենտրոնացվի հատուկ գանձապետական հաշվի վրա
Կառավարության նիստում այսօր ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը գործադիրի հաստատմանը ներկայացրեց 2017 թվականի ընթացքում Սևանա լճից բաց թողնվող ջրի՝ 170 մլն մ³ գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի վաճառքից էներգահամակարգի ընկերություններում առաջացող լրացուցիչ շահույթի հաշվարկման և վճարման կարգը սահմանելու և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանն արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին նախագիծը:
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը զեկուցեց նաև 170 մլն մ³ գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրաէներգիայի վաճառքից էներգահամակարգի ընկերություններում առաջացող լրացուցիչ շահույթը գանձելու կարգի մասին:
«Կարգը նախատեսում է այդ հասույթի հաշվարկման բանաձևը և ծախսելու մեխանիզմները: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը կբացի հատուկ գանձապետական հաշիվ, որի վրա կկենտրոնացվի այդ ձեռնարկությունում ձևավորվող ամբողջ հասույթը, հանած շահութահարկը»,- ասաց նախարարը:
Մանուկյանը հայտնեց, որ այնուհետև երկամսյա ժամկետում նախարարությունը կմշակի օրենքից բխող ծրագիր և կներկայացնի կառավարության հաստատմանը, իսկ գումարները կբաշխվեն օրենքով սահմանված նպատակներից ելնելով:
Նմանատիպ նյութեր
3988 դիտում
11:57 04-09-2018
ՀՀ ԱԻՆ-ը ներկայացրել է Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը սեպտեմբերի 4-ի դրությամբ
2895 դիտում
13:14 09-09-2018
Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը սեպտեմբերի 9-ի դրությամբ
2504 դիտում
16:18 14-09-2018
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ»-ը ներկայացրել է Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը սեպտեմբերի 14-ի դրությամբ
Այս բաժնից
823 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»