211652_close_icon
views-count47185 դիտում article-date 14:06 17-08-2017

Արտակարգ դեպք «Մարիոթ» հյուրանոցում. Քուվեյթի քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 16-ին, արտակագ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։50-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 36-ամյա Արթուր Գևորգյանը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Հանրապետության հրապարակում գտնվող «Մարիոթ» հյուրանոցային համալիրում ծեծկռտուք է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հյուրանոց են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ ոստիկանության Մարաշի բաժանմունքի պետի տեղակալ Ումրշատյանի գխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ նշված հյուրանոցային համալիրի 755 սենյակում վիճաբանություն է տեղի ունեցել Քուվեյթի քաղաքացիներ Ալի Ալմուրաիբինի և Մեշալ Ալդաբուսի միջև։ Մինչ ոստիկանները ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Տիգրանյանի գլխավորությամբ կպարզեին դեպքի հանգամանքները, Երևանի 1-03 շտապօգնության թիվ 07 հերթապահ խումբը ահազանգել է, որ նշված հյուրանոցից «գլխի գագաթային շրջանի պատռված վերքեր» ախտորոշմամբ Մ. Ալդաբուսիին իրենք տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանց միջև տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ Ա. Ալմուրաիբինը ապակյա բաժակով հարվածել է Մ. Ալդաբուսիի գլխին։ Վերջինս ժամանակավորապես բնակվում էր նշված հյուրանոցի 755 սենյակում։ Փաստի առթիվ հետաքննիչ Տիգրանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Ա. Գևորգյանն աշխատում է «Մարիոթ» հյուրանոցային համալիրում՝ որպես անվտանգության բաժնի պետի տեղակալ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր