64726 դիտում
23:55 19-06-2019
Արտակարգ դեպք Երևանում. ըստ քաղաքացու հայտարարության՝ գյուղապետը իր ընկերների հետ ոչ միայն ծեծի է ենթարկել իրեն, այլև շանն է «քսի տվել» իր վրա. քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 18-ին, Արմավիր բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, շան կծած վերքեր, նստային ձախ կեսի սալջարդ, ազդրի միջին երրորդականի շրջանի սալջարդ, քերծվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի բնակիչ, 56-ամյա Ջանգիր Ասադյանն է, ով ոստիկաններին հայտնել է, որ վնասվածքները ինքը ստացել է Երևանում՝ ծեծի ենթարկվելու և շան կծելու հետևանքով:
Մինչ բժիշկները բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորին Արմավիրի մարզի ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 15:30-ի սահմաններում Երևան քաղաքի Արաբկիր վարչական տարածքում գտնվող «Արևելյան Խոհանոց» ռեստորանային համալիրի մոտ Ջ. Ասադյանի հետ վիճաբանել է Երասխահուն գյուղի բնակիչ, 54-ամյա Արմեն Ավետիսյանը, ում ուղղորդմամբ այնուհետև վիճաբանությանը մասնակցել են 3 երիտասարդներ:
Նրանցից մեկը ձեռքով մի քանի անգամ հարվածել է Ջ. Ասադյանի թիկունքին, իսկ մեկնլ էլ իրենց շանը բաց է թողել նրա վրա:
Ծեծի և շան կծելու հետևանքով Ջ. Ասադյանը ստացել է մարմնական վնասվածքներ:
Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցել են ոստիկանության Արաբկիրի բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Ջ. Ասադյանի հայտնած Ա. Ավետիսյանը՝ Երասխահուն համայնքի ղեկավարն է:
[b]Երասխահունի գյուղապետ Արմեն Ավետիսյանն է[/b]
[img]https://st0.shamshyan.com/editor/0189221001560974078985194.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
47182 դիտում
14:06 17-08-2017
Արտակարգ դեպք «Մարիոթ» հյուրանոցում. Քուվեյթի քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց