3790 դիտում
20:42 17-08-2017
Ուկրաինայում 2 տարում ապամոնտաժել են խորհրդային ժամանակների 2.389 հուշարձան, վերանվանել 987 բնակավայր և 50 հազար փողոց
Ուկրաինայի քաղաքներում համաշխարհային պրոլետարիատի առաջնորդի ոչ մի հուշարձան չի մնացել: Այս մասին օգոստոսի 17-ին «Լիգա» հրատարակությունում հրապարակված հացազրույցում հայտարարել Է Ուկրաինայի ազգային հիշողության ինստիտուտի ղեկավար Վլադիմիր Վյատրովիչը, տեղեկացնում է [url=http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/4487968]tass.ru[/url]-ն:
«Ապամոնտաժված է 2 հազար 389 հուշարձան, դրանցից հազար 320-ը Լենինի հուշարձաններն են: Մեր տեղեկատվությամբ՝ Լենինն այլևս չկա քաղաքներում՝ այն տարածքում, որը վերահսկում է Ուկրաինան»,- ասել է նա: Վյատրովիչի խոսքով՝ ինչ-որ հուշարձաններ կարող են տակավին մնացած լինել Ուկրաինայի որոշ գյուղերում կամ էլ ձեռնարկություններում:
Ապակոմունիզացման մասին օրենքն Ուկրաինայում գործում է 2015 թվականի մայիսից: Այս օրենքով պարտադրվում է ապամոնտաժել խորհրդային հուշարձանները և վերանվանել տեղագրական այն վայրերն ու փողոցները, որոնք կրում են խորհրդային զավթիչների և նրանց հետ համագործակցածների անունները:
2015-ից սկսած ավելի քան 987 բնակավայր և 50 հազար փողոց ու հրապարակ է անվանափոխվել, որոնք առնչվում են կոմունիստական անցյալի հետ:
Այս քայլերից բացի Ուկրաինայի ազգային հիշողության ինստիտուտը հրապարակել է 520 պատմական անձանց ցուցակ, որոնց գործունեությունը ընկնում է ապակոմունիզացման օրենքի տակ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
826 դիտում
17:24 21-12-2024
Գերմանիայում սուգ է հայտարարվել
559 դիտում
16:21 21-12-2024
Պենտագոնը փորձարկել է 2 հրթիռ, որոնք կփոխարինեն հնացած ATACMS-ներին. Breaking Defence
586 դիտում
15:21 21-12-2024
Եմենի հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի շրջանում գտնվող ռազմական օբյեկտի