Բարսելոնում մարդկանց բազմության մեջ մխրճված պիկապի վարորդը թուրքական ռեստորանում է թաքնվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բարսելոնում մարդկանց բազմության մեջ մխրճված պիկապի վարորդը թուրքական ռեստորանում է թաքնվում։ Հնարավոր է, նրա մոտ պատանդներ կան։ Այս մասին հայտնում է Periodico թերթը։
Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր, որ ռեստորանում երկու զինված մարդ է թաքնվել։
Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 17-ին, Բարսելոնում պիկապը մխրճվել է մարդկանց բազմության մեջ:
Տեղի իրավապահ մարմինների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում։ Ոստիկանության տվյալներով՝ կա 13 զոհ, տուժածների թիվը գերազանցում է 20-ը:
Տեղի ունեցածը իշխանությունները ահաբեկչություն են որակել: