Նավթի համաշխարհային գները նվազում են
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների անկում է արձանագրվել, ինչը վկայում են առևտրի տվյալները, հայտնում է gazeta.ru-ն։
Այսօր առավոտյան Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0/11 տոկոսով՝ 1 բարելի դիմաց հասնելով 47.04 ԱՄՆ դոլարի։
Նույն ժամանակահատվածում Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.12 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 50.97 ԱՄՆ դոլար։