Բուրունդիի մայրաքաղաքում 2 պայթյուն է տեղի ունեցել
Բուրունդիի մայրաքաղաք Բուժումբուրայում անհայտ անձանց հարձակման հետևանքով 3 մարդ զոհվել է, 27-ը` վիրավորվել: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` միջադեպը տեղի է ունեցել քաղաքի սրճարաններից մեկում: Անհայտ անձինք սկսել են նռնակներ նետել:
Տուժածներից մեկը հայտարարել է, որ հարձակում իրականացնեղները ցանկացել են թալանել սրճարանը և հաճախորդներին: