211652_close_icon
views-count9492 դիտում article-date 10:08 19-08-2017

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը Գյումրիում առանձնատուն է կառուցում «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ժամանակ բախտը չժպտաց որոշ պատգամավորների, ովքեր այդպես էլ չհայտնվեցին 6-րդ գումարման ԱԺ-ում: Նրանցից մեկն էլ գյումրեցի, ակտիվ ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանն էր: Թեև նրա Գյումրիից չընտրվելն այնքան էլ զարմանալի չէր, քանի որ նա պատգամավորի պաշտոնը զբաղեցնում էր կուսակցության համամասնական ցուցակում զբաղեցրած իր հորիզոնականի շնորհիվ: Armtimes.com-ին տեղեկություններ էին հասել այն մասին, որ Ավետիսյանը բիզնեսով է զբաղվելու, թեև վերջինս մեզ հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունները: Այժմ նա ակտիվ շինարարությամբ է զբաղված` նոր առանձնատուն է կառուցում: Ավետիսյանը շինարարությունն իրականացնում է Գյումրիում` Մադոյան փողոցի իր մյուս տան դիմաց: Armtimes.com-ի այս տեղեկությունն Ավետիսյանը մեզ հետ զրույցում չհերքեց: Նրա հետ մեր զրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. [b]Պարոն Ավետիսյան, քաղաքականությունից դուրս եկա՞ք, ինչո՞վ եք այժմ զբաղվում:[/b] Հիմա զբաղվում եմ կուսակցական աշխատանքով: [b]Իսկ ինչ-որ այլ աշխատանքի ցանկություն կամ մտադրություն ունե՞ք:[/b] Ցանկություն էլ կա, մտադրություն է կա… [b]Իսկ առաջա՞րկ:[/b] Դեռևս կոնկրետ առաջարկ չկա: [b]Իսկ ի՞նչ պաշտոն եք ցանկանում զբաղեցնել:[/b] Հիմա դրա ժամանակը չէ: Կլինի առաջարկ, կմտածեմ: [b]Պարոն Ավետիսյան, խոսվում է, որ բիզնեսով եք զբաղվելու, ճի՞շտ է:[/b] Ճիշտն ասած` երբեք չեմ զբաղվել, ու մտադրություն էլ չունեմ: [b]Պարոն Ավետիսյան, այս պահին Ձեր առանձնատան դիմաց, ինչ-որ նոր կառույցի շինաշխատանքներ է իրականացվում: Նոր առանձնատո՞ւն եք կառուցում:[/b] Նոր առանձնատուն չեմ կառուցում: Վաղուցվա իմ տան հիմքերի վրա տուն եմ կառուցում: [b]Ինչպիսի՞ տուն է լինելու, երկհարկանի՞, կնկարագրե՞ք:[/b] Նորմալ, սովորական տուն է լինելու: Մարդու ապրելու համար` սովորական տուն: [b]Պարոն Ավետիսյան, բնակարանի խնդիր ունե՞ք, որ նորն եք կառուցում: Ձեր առանձնատունը կիսակառույցի դիմաց է, չէ՞:[/b] Դիմացինն առանձնատուն չէ: Ընդհանուր բակի մեջ, ընդհանուր տուն է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր