60488 դիտում
10:24 19-08-2017
Ավազակային հարձակում Նոր Խարբերդում. դիմակավորված 2 ճիվաղ դանակի սպառնալիքով հափշտակել են 60-ամյա կնոջ գումարն ու ոսկյա ու արծաթյա զարդերը
Երեկ՝ օգոստոսի 18-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Նոր Խարբերդ գյուղի բնակիչ՝ 60-ամյա Հռիփսիկ Գորգիկյանի տուն են մտել 2 դիմակավորված անձինք, այնուհետև բռնի ուժով Հ. Գորգիկյանին մտցրել են տուն և դանակի սպառնալիքով պահանջել գումար, ոսկյա զարդեր, այնուհետ տունը տակնուվրա անելով՝ այնտեղից ճիվաղները հափշտակել են տարեց կնոջ մոտ եղած 100 ԱՆ դոլարը և ոսկյա ու արծաթյա զարդեր։
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սևան Քոչարյանի և Ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Զաքարյանի գլխավորությամբ։
Նված տուն են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրեսյանի և քննիչ Գաբրիելյանի գլխավորությամբ։
Տեղում աշխատել են նաև Ոստիկանության կինոլոգները։
Փաստի առթիվ քննիչ Գաբրիելյանի որոշմամբ ավազակային հարձակման հատկանիշով հարուցվել քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: