211652_close_icon
views-count181209 դիտում article-date 18:58 30-09-2020

Դիմակավորված զինված ավազակային հարձակում Արարատի մարզում. տականքները թուրքի նման խոշտանգել են ամուսիններին ու հափշտակել նրանց՝ տարիներով վաստակած գումարն ու ոսկյա զարդերը

Մինչ այս օրերին համայն հայությունը պայքարում է թուրք-ադրբեջանական հրոսակների դեմ, հանրապետությունում կան տականքներ, ովքեր չեն խորշում զբաղվել հանցագործություն կատարելով, անգամ թուրքի նման խոշտանգում են ամուսիններին, որպեսզի կարողանան նրանցից պոկել տարիներով վաստակած ունեցվածքը՝ տիպիկ թուրք-ադրբեջանական բաշիբոզուկների նման: Նման հանցագործություն է տեղի ունեցել Արարատի մարզում: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 30-ին, դիմակավորված, դանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում 2 անձինք Վեդի քաղաքի Գնունու փողոցի 1-ին փակուղու թիվ 2 տուն են ներթափանցել, որտեղ հարձակվել են ամուսիններ՝ Մանվել Սահակյանի և Ռիմա Խլղաթյանի վրա, թափանցիկ կպչուն ժապավենով կապել նրանց, ծեծի ենթարկել և նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել՝ ձեռքերով ու ոտքերով տևական ժամանակ հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին և պահանջել գումար: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը , ամուսիններից կինը, չդիմանալով 2 ճիվաղների բռնություններին, ննջասենյակում գտնվող զգեստապահարանից նրանց է տվել այնտեղ եղած ողջ գումարը, որից հետո ճիվաղները ամուսիններին թողնելով անօգնական, տան բակում գտնվող մետաղյա պարանին կախված ներքնակի մեջ պահված ոսկյա զարդերը հափշտակել և դիմել են փախուստի: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Վահե Լաչինյանի գլխավորությամբ: Տեղում Վ. Լաչինյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է ավագ քննիչ Ա. Պողոսյանը, ում կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական և դատագենետիկական: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ստահակները ամուսիններից հափշտակել են մոտ 4 մլն դրամ և խոշոր չափի ոսկյա զարդեր: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր