66718 դիտում
21:04 19-08-2017
Խոշոր ավտովթար Երևանում. Բախվել են Opel Astra-ն ու Toyota Vitz-ը. Վերջինը գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` օգոստոսի 19-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում «Գործարանային » մետրոի դիմաց բախվել են 40-ամյա Վահագն Թովմասյանի վարած Toyota Yaris մակնիշի 50 VT 333 համարանիշի և 43-ամյա Գարիկ Գրիգորյանի վարած Opel Astra մակնիշի 72 GN 772 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության, Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Արամ Կարապետյանը, ում կեղմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած 1-03 շտապօգնության բժիշկներին վարորդները հայտնել են, որ հրաժարվում են բժշկական օգնությունից, քանի որ վնասվածքներ չեն ստացել, իսկ բախման հետևանքով էլ Toyota-ն գլխիվայր շրջվել է:
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+