211652_close_icon
views-count185481 դիտում article-date 13:20 20-08-2017

Արտակարգ դեպք Ազգային ժողովի պատգամավորին պատկանող գործարանում. «օրենքով գողը» շշով հարվածել է պատգամավորի գլխին. նրա աշխատակիցներն էլ քոթակ են տվել գողին ու նրա համակիրներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Մի խումբ անձինք, ովքեր հանցագործ աշխարհի ներկայացուցիչներ են եղել, այցելել են Ազգային ժողովի պատգամավոր, հանրությանն ավելի շատ հայտնի՝ Շշի Մելո մականվամբ Մելիք Մանուկյանի աշխատավայր և առաջարկել, որպեսզի պատգամավորը իրենց ասած մարդուց ընդունի գործարանին անհրաժեշտ հումքը: Սակայն ԱԺ պատգամավորը մերժել է նրանց առաջարկը, որը հետո վերածվել է փոխադարձ վիրավորանքներ արտահայտելուն, իսկ հետո հանցագործ աշխարհի ներկայացուցիչներից մեկը, ով «օրենքով գող» է, պատգամավորի սեղանին դրած շշով հարվածել է պատգամավորի գլխին: Ու մինչ «գողականները» կփորձեին գործարանից դուրս գալ, գործարանի աշխատակիցները քոթակի են ենթարկել նրանց: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կատարվածի մասին Աբովյանի ոստիկանությունը չի իմացել, քանի որ թե՛ պատգամավորը, թե՛ «օրենքով գողն» ու նրա համակիրները այս դեպքը փորձել են կոծկել՝ մտածելով, որ պատվաբեր չէ, որ այս դեպքով զբաղվեն իրավապահները: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր