82244 դիտում
18:14 21-04-2022
Արտակարգ դեպք Արմավիրում. նախկին պատգամավորին պատկանող ապակյա տարաների գործարանում հսկայական բետոնե սյունը ապամոնտաժելիս աշխատակցի ինքնազգացողությունը վատացել է. նրան այնտեղից իջեցրել ու շտապօգնության մեքենային են մոտեցրել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Արմավիր քաղաքի վարչական տարածքում նախկի ապակյա տարաների գործարանի բետոնե հսկայական սյան վրա աշխատանքներ կատարողի ինքնազգացողությունը վատացել է և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը՝ նրան անվտանգ իջեցնելու համար:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Արմավիրի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ավտոաշտարակի օգնությամբ նշված վայրից իջեցրել և օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Արմավիրի մարզի բնակիչ, 45-ամյա Արսեն Մ.-ին: Այնուհետև «Արմավիր» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել նրա կյանքը փրկել:
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանն ու ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արսեն Մ.-ն իր գործընկերոջ հետ նշված բետոնե հսկայական սյունը ապամոնտաժելիս են եղել և նրա ինքնազգացողությունը վատացել է ու մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը, քաղաքացիները հոգեբանական և առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2101 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)