Իսրայելի վարչապետն ու Պուտինը կհանդիպեն այս շաբաթ Սոչիում
Օգոստոսի 23-ին կկայանա Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները:
Իսրայելի առաջնորդի գրասենյակի հաղորդմամբ, Նեթանյահուն և Պուտինը կհանդիպեն Սոչի քաղաքում։
Կրեմլը առայժմ չի մեկնաբանել Իսրայելի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպման մասին տեղեկությունը։
Քննարկվող հարցերից մեկը, հավանաբար, կլինի Սիրիան: