6755 դիտում
16:57 20-08-2017
Հնդկաստանում ջրհեղեղից կամուրջը փլուզվել է մարդկանց աչքի առաջ և խորտակել ընտանիքի անդամներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հնդկաստանի Բիհար քաղաքում ջրհեղեղից տուժած բնակիչները, ովքեր փորձում էին հատել կամուրջը ականտես են եղել, թե ինչպես է փլուզվող կամուրջը իր հետ տանում ընտանիքի անդմաներին և խորտակում վարարած գետում:
Այդ ամենը տեղի է ունեցել ականատեսների աչքի առաջ: Հայրը, մայրն ու իրենց դուստրը փորձել են հատել կամուրջը, սակայն այն փլուզվել է նրանց վերջին քայլից առաջ:
Պարզվել է, որ ընտանիքից հաջողվել է փրկվել միայն հորը, ով կարողացել է իրեն պահել՝ բռնվելով փլուզված կամրջի հատվածից, սակայն նրա կինն ու դուստրը ջրահեղձ են եղել, իսկ նրանց մարմինները քշել տարել է վարարած գետը:
Համացանցում հրապարակվել է ականատեսների արձանագրած տեսանյութը:
Հիշեցնենք, որ Հնդկաստանում ջրամբարները և գետերը լցվել են մուսոնային անձրևների հետևանքով, որոնք չեն դադարել վերջին ամբողջ շաբաթվա ընթացքում:
Ամենաաղետալի վիճակում Բիհարն է, որտեղ աղետի հետևանքով 153 մարդ է զոհվել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2846 դիտում
15:17 04-08-2015
Կամուրջը ջրհեղեղից փլուզվում է մարդկանց աչքերի առաջ. տեսանյութ
Այս բաժնից
592 դիտում
12:10 17-10-2024
Վեց մարդ կորել է Ղրղզստանում ձնահյուսի պատճառով
520 դիտում
11:25 17-10-2024
Իսրայելը Գազայի հյուսիս բաց է թողել հումանիտար օգությամբ 50 բեռնատար
943 դիտում
09:55 17-10-2024
31 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Լիամ Փեյնը