166877 դիտում
21:27 20-08-2017
Դաժան ու ողբերգական դեպք Կոտայքի մարզում. 23-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել հետիոտներ պապ ու թոռանը. թոռը հիվանդանոցում մահացել է, պապն էլ հաջորդ օրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 20-ին դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ 23-ամյա Գեղամ Գրիգորյանը Երևան-Աբովյան ավտոճանապարհի Բալահովիտ գյուղի վարչական տարածքում իր վարած Opel մակնիշի 35 CG 403 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Բալահովիտ գյուղի բնակիչներ 67-ամյա Գրիշա Ասատրյանին և 2 տարեկան Արամ Ասատրյանին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանք Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աբովյանի բաժին, որտեղից ժամանել է օպերտիվ խումբը` բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Մինչ տեղում աշխատում էին ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի գլխավորությամբ, Աբովյանի բժշկական կենտրոնից տեղեկություն ստացվեց, որ երեխան, գիտակցության չգալով, մահացել է, որից հետո Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի հանձնարարությամբ ժամանել են Աբովյանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Աբովյաինի քննչական բաժնում հարուցվել է քրեկանան գործ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Գ. Շամշյանի տեղեկություններով վարորդ Գ. Գրիգորյանը աշխատում է «Կոտայք» հացի գործարանում: Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն արդարացիորեն բարձրաձայնում էին, ասելով, որ նշված փողոցում հաճախակի են տեղի ունենում ավտովթարներ, վրաերթեր՝ այդ թվում ողբերգական, և միակ հարցի լուծում կարծում են, որ պետք է նշված փողոցում տեղադրվի արագաչափ:
***
21/08/2017
12;00
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ հիվանդանոցում մահացավ նաև Գրիշա Ասատրյանը, ով մահացած 2 տարեկան Արամ Ասատրյանի պապն էր։
[color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+