5762 դիտում
18:23 21-08-2017
Կառավարությունում քննարկվել են պետություն-մասնավոր հատված համագործակցության մեխանիզմների զարգացման հեռանկարները
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր՝ օգոստոսի 21-ին, տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանում պետություն-մասնավոր հատված համագործակցության մեխանիզմների զարգացման մասին նախագիծը: Այն մշակվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի փորձագետների կողմից՝ Հայաստանի ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել պետության և մասնավոր հատվածի միջև համագործակցության իրավական մեխանիզմներին և գործիքակազմին, հիմնական պայմաններին, ընթացիկ իրավիճակի վերլուծության արդյունքներին, առկա խնդիրներին, ներդրումային ռիսկերին և երաշխիքներին: Աշխատանքային խումբը մանրամասն ներկայացրել է նախագծի նպատակները, առաջարկվող քայլերն ու հնարավոր արդյունքները: Նշվել է, որ այն դառնալու է մեր երկրում պետություն-մասնավոր գործակցության ինստիտուցիոնալ հիմքը՝ համաձայն իրավական նոր մեխանիզմների ներդրման:
Խորհրդակցության ընթացքում շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել նաև տարբեր առաջարկություններով: Վարչապետ Կարապետյանն առաջարկել է նախագիծը լրամշակել ՎԶԵԲ փորձագետների և կառավարության անդամների համատեղ աշխատանքի արդյունքում:
Նմանատիպ նյութեր
952 դիտում
20:58 30-11-2022
Քննարկվել են պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունավետ մոդելների նախագծմանն առնչվող հարցեր
Այս բաժնից
1375 դիտում
20:20 08-01-2025
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվողները կարող են փաթեթը կցել բանկային քարտին
1189 դիտում
20:08 08-01-2025
Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է
1042 դիտում
19:53 08-01-2025
Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ