3827 դիտում
20:07 21-08-2017
Կապանում փորձարկվել է համայնքի աղետների ռիսկի կառավարման ծրագրի նախագիծը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Օրերս ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքում անցկացվեց եռօրյա ուսումնավարժանք՝ հիմնական նպատակ ունենալով փորձարկել համայնքի աղետների ռիսկի կառավարման ծրագրի նախագիծը, ինչպես նաև՝ արտակարգ իրավիճակներում համայնքապետարանի և այլ կառույցների միջև համագործակցության կարողությունները։
Ուսումնավարժանքը կազմակերպել էին ՀՀ ԱԻ նախարարությունը, «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը և Կապանի համայնքապետարանը։
Ուսումնավարժանքի սցենարով խաղարկվեց բնակչության պաշտպանությունը ուժեղ երկրաշարժի, ջրամբարի պատվարի փլուզման, քիմիական վթարի, սողանքի և այլ արտակարգ իրավիճակների դեպքում: Կազմակերպվեց երկրաշարժի ժամանակ մանկապարտեզի երեխաների և անձնակազմի տարհանումը, երկրաշարժի հետևանքով բարձրահարկ շենքում տարբեր մարմնական վնասվածքներ ստացած և շենքի վերին հարկերում հայտնված բնակչության դուրսբերումը, որի ընթացքում ստուգվեցին նաև Սյունիքի քաղաքային որոնողափրկարարական թիմի (INSARAG) կարողությունները, մասնավորապես՝ տուժած բնակչությանը առաջին օգնություն ցուցաբերելու կարողությունը։
Ըստ վարժանքի սցենարի՝ խաղարկվեց նաև 10 տոննա ամոնիակ տեղափոխող տրանսպորտային միջոցի վթար, որի հետևանքով տեղի էր ունեցել ամոնիակի արտահոսք։ Քիմիական, կենսաբանական և ճառագայթային ազդեցություն ունեցող նմանատիպ դեպքերին արձագանքելու ուղղությամբ վերապատրաստում անցած Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատն արագ արձագանքեց ահազանգին: Մասնագետները հետախուզեցին դեպքի վայրը՝ օգտագործելով հատուկ գործիքներ, որպեսզի պարզեն նման քանակի ամոնիակի արտահոսքի դեպքում մարդու կյանքին և առողջությանը սպառնացող վտանգը, կազմակերպեցին բնակչության տարհանում և ջրային վարագույրով պատեցին ամոնիակ տեղափոխող տրասպորտային միջոցը՝ կանխելով ամոնիակի տարածումը մթնոլորտում։
Ուսումնավարժանքի ընթացքում հայտնաբերված թերությունների և մասնակիցների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա օրինակելի ծրագիրը կլրամշակվի և կներկայացվի շահագրգիռ պետական մարմինների ու գործընկեր կառույցների քննարկմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
2328 դիտում
16:23 05-03-2018
Կապանի մանկապարտեզներում փորձարկվել է աղետների ռիսկի կառավարման օրինակելի պլանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
883 դիտում
17:34 29-09-2023
Վարչապետի մոտ քննարկվել է 2023-2030 թթ. Աղետների ռիսկի կառավարման ռազմավարության նախագիծը
3796 դիտում
23:06 19-03-2018
Մշակվում են մանկապարտեզների աղետների ռիսկի կառավարման պլանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»