8059 դիտում
10:16 22-08-2017
Նոր վտանգ ԵՏՄ-ից. մեր արտադրողները թուրքերի ձեռքով դուրս կմղվեն ռուսական շուկայից. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերջին օրերին մամուլում և քաղաքական դաշտում ակտիվորեն քննարկվում է Եվրասիական տնտեսական միության և Թուրքիայի միջև ազատ առևտրի համաձայնագրի հնարավոր ստորագրման հեռանկարները:
Ընդհանրապես, որքան էլ դա մեզ դուր չգա, Թուրքիայի տնտեսությանը մատների արանքով նայել չի կարելի: Թուրքիայի տնտեսությունը բավական տպավորիչ որակական փոփոխություններ է կրել վերջին տարիներին: Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով՝ մեկ շնչին հասնող ՀՆԱ-ով անցած տարի Թուրքիան եղել է աշխարհի 60-րդ տեղում: Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունը նույն սանդղակում 67-րդն է: Մեկ շնչին Թուրքիայում հասնում է 10 հազար 700 դոլար ՀՆԱ, Ռուսաստանում՝ 8 հազար 900 դոլար: Եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանի դեպքում ունենք հիմնականում հումքային տնտեսություն, իսկ Թուրքիայի տնտեսությունն ավելի շատ վերամշակող բնույթ ունի, պարզ կդառնա, որ գործ ունենք տարածաշրջանի թերևս ամենալուրջ խաղացողի հետ: Ու հիմա այդ սուբյեկտը կարող է ազատ առևտրի համաձայնագիր ստորագրել ԵՏՄ-ի հետ, որի անդամն ենք նաև մենք: Ի՞նչ է նշանակում առևտրի համաձայնագիր: Եթե երկու բառով նկարագրելու լինենք, ապա դա փոխադարձ անմաքս առևտուրն է: Հիմա, ելնելով դրանից, փորձենք ուրվագծել այն իրավիճակը, որը կստեղծվի Թուրքիայի և ԵՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելուց հետո: Եվ որ ամենակարևորն է ինչպես դա կազդի մեր տնտեսության վրա:
Թուրքիային, իհարկե, հետաքրքրում է ռուսական շուկան: Մինչև Ռուսաստանի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելը մի քանի ապրանքատեսակների գծով թուրք արտադրողները հզոր դիրքեր էին գրավել ռուսական շուկայում:
Առևտրաշրջանառության ծավալը Թուրքիայի ու ՌԴ-ի միջև մոտենում է 40 միլիարդ դոլարի տարեկան…
Մի խոսքով, ԵՏՄ-ի և Թուրքիայի միջև ազատ առևտրի ռեժիմը ուղղակի սպառնալիք է մեր արտադրողների համար: Իհարկե, մյուս տեսանկյունից դա կարող է խթան հանդիսանալ, որ մեր տնտեսվարողները կձգտեն ներդրումներ անել, արդիականացնել արտադրությունը, նվազեցնել ինքնարժեքը և այլն: Սակայն, ցավոք սրտի, դա տեսական տարբերակ է, իսկ գործնականն այն է, որ մեր արտադրողները պարզապես դուրս կմղվեն ռուսական շուկայի այն սեգմենտներից, որտեղ «մոդան» թելադրում են թուրք արտադրողները: Այլ կերպ ասած, քննարկելի է, թե ինչ քաղաքական հետևանքներ կարող է ունենալ Թուրքիա-ԵՏՄ ազատ առևտրի հնարավոր ռեժիմը: Գուցե քաղաքական իմաստով Հայաստանը կարող է ակնկալել որոշակի դրական արդյունքներ: Սակայն տնտեսական իմաստով այդ ռեժիմը լուրջ մարտահրավեր է մեզ համար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
7258 դիտում
22:14 20-12-2022
Մի ձեռքով՝ նկարիչ, մյուս ձեռքով՝ քանդակագործ. Ռաֆայել Ջավախյան
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»