211652_close_icon
views-count8598 դիտում article-date 09:16 19-02-2021

Զրահաբաճկոններ կարելի է գնել 15 000-125 000 դրամով հայկական շուկայից, 24 500-294 0 00 դրամով՝ միջազգային շուկայից․ որքանով է այն ձեռք բերել ՊՆ-ն պատերազմի օրերին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ իր հարցազրույցում բանակի թա­լանի համար մեղադրեց գործող իշխա­նությանը՝ ասելով․ «Բանակի իրական թալանը տեղի է ունեցել մինչև պատե­րազմը և պատերազմից հետո»:



Նա, մասնավորապես, հայտարարել է, որ պատերազմի ժամանակ, շրջան­ցելով Պաշտպանության նախարարու­թյունը, այս կառավարությունը գնում­ներ է կատարել, և, օրինակ, գնել են մեծ քանակով զրահաբաճկոններ գրե­թե 600 դոլարով։ Այս պահին այն կազմում է 313 հազար 200 դրամ, իսկ պա­տերազմի օրերին դոլարի փոխարժեքը մի փոքր ավելի ցածր էր:

ArmLuг.am-ը որոշեց փոքրիկ ուսումնասիրություն կատարել և պարզել, թե ինչ գումարով կարելի է զրահաբաճկոններ ձեռք բե­րել: Նախ՝ նկատենք, որ զրահաբաճ­կոններ վաճառվում են տարբեր վայրե­րում, և նույնիսկ List.am հայտարարու­թյունների կայքում հնարավոր է հանդի­պել զրահաբաճկոնների վաճառքի մա­սին ամենատարբեր հայտարարություն­ների:

Կոնկրետ այստեղ զրահաբաճկոն հնարավոր է ձեռք բերել անգամ 15 հա­զար դրամով, առաջարկներ կան ան­գամ դրանք գնելու 21 հազար, 75 հազար, 85 հազար, 125 հազար դրամով: Առաջարկներն ուղեկցվում էին նա­և համապատասխան նկարագրու­թյուններով:

Իսկ ի՞նչ գներ են գործում միջազգային շուկայում: Pro-spec.ru կայքում զրահաբաճկոնների արժեքնե­րը սկսվում են 3500 ռուբլիից (մոտ 24 հազար 500 դրամ): Այս կայքում զրահաբաճկոնների գները բազմազան են, և հնարավոր է այն գնել անգամ 294 հազար դրամով: Իսկ, ահա, ռուսական avito.ru կայքում զրահաբաճկոն հնա­րավոր է գնել 5 հազարից մինչև 10 հա­զար ռուբլիով (35 հազարից մինչև 70 հազար դրամ)»,-գրում է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
 

Նմանատիպ նյութեր