43952 դիտում
18:47 22-08-2017
Երևանում 22–ամյա վարորդը Niva-ով տապալել է լուսակիրը և հայտնվել մայթին. պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վթարային իրավիճակ ստեղծելն է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Ջանիբեկյան –Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում 22-ամյա Արման Ենոքյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի 97 ՍՏ 999 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, տապալել խաչմերուկը կարգավորող լուսակիրը /սվետաֆոր/ այնուհետև հայտնվել մայթին՝ բախվելով կայանված վիճակում գտնվող Gold մակնիշի 35 CO 804 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Մինչ կժամանեին ՃՈ աշխատակիցները, երթևեկությունը նշված հատվածում կաթվածահար էր եղել: Վարորդները մեկը մյուսին չզիջելով՝ ստեղծել էին հսկայական խցանում: ՃՈ-ի ժամանումից հետո երթևեկությունը նշված հատվածում կարգավորվեց:
Ճանապարհային Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Վթարի պատճառը եղել է այն, որ մեկ այլ մակնիշի ավտոմեքենա, ով, ըստ տեղեկությունների՝ տաքսի է, վթարային իրավիճակ է ստեղծել Niva-ի վարորդի համար, ինչի հետևանքով տեղի է ունեցել վթարը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Niva-ի վարորդին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գտնվող Յուղման կետի աշխատակիցները:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+